Հայտնի երգիչ Ջասթին Բիբերը և մոդել Հեյլի Բոլդուինը իրենց ամուսնության գրանցումից չորս ամիս անց պսակադրության արարողություն կանցկացնեն։ Զույգի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են, որ 24-ամյա Ջասթինը և 22-ամյա Հեյլին միմյանց հավատարմության երդում կտան այս տարվա փետրվարի 28-ին՝ գրում է segodnya.ua-ը։
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է անցկացվելու հարսանեկան արարողությունը, սակայն նշվում է, որ արարողության նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտին են հասցված։ Հարսանիքի երաժշտության պատասխանատուն կլինի դիջեյ Թեյ Ջեյմսը։
Բիբերը և Բոլդուինը հաստատել են իրենց ամուսնությունը 2018-ի հոկտեմբերին։ Խեյլին վերցրել է Բիբերի ազգանունը, ինչը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մոդելը փոխել է իր ազգանունը Instagram-ում։











































