Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
Նաիրա Զոհրաբյանը, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարցի, ասաց. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է առաջարկեմ փակել, այնտեղ չի աշխատում օդափոխման, ջրահեռացման համակարգ. այն Օսվենցիմից վատն է»:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենց սակավ գործիքներով իրենք փորձել են խնդիրները լուծել:
Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, առաջարկեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ն վերածել թանգարանի:
Մանրամասները՝ տեսանյութում:




































