Իսկ ո՞վ ասեց, որ մենք ընդդիմություն չենք, լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինչո՞ւ չեն հայտարարում, որ ընդդիմություն են՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ ընդդիմությունը ոչ թե հայտարարելով են դառնում, այլ քաղաքական իրողություններից ելնելով:
«Կա հստակ մեծամասնություն, որը ձևավորելու է իշխանություն: Եվս մեկ անգամ հայտարարելու անհրաժեշություն չկա, որևէ քաղաքական ուժ, որն իշխանության մեջ չկա, ընդդիմություն է: Երդումներ ուտելու, հայտարարություններ անելու կամ Ավետարանի վրա երդվելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա», – ասաց նա:








































