Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:
«Ի՞նչ պետք է անեք, որ հանձնաժողովում Սփյուռքին վերաբերող հարցերը ևս սիմվոլիկ չլինեն, ինչպես սփյուռքի նախարարությունում»,- Մխիթար Հայրապետյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատգամավորին հետաքրքրում է նաև, թե ինչ է նա պատրաստվում անել Սփյուռքում ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը վերականգնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:





































