ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած ռոմանտիկ հարաբերությունների մասին հայտարարած ամերիկացի պոռնո դերասանուհի Սթորմի Դենիելսը հայց է ներկայացրել Օհայո նահանգի չորս ոստիկանների նկատմամբ, որոնք նրան ձերբակալել են 2018թ.-ի հուլիսին, հաղորդում է ABC News-ը:
Կինը նշում է, որ նրան ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով: Ինչպես նշում է CNN-ը, Դենիելսը պնդում է, որ նահանգի ոստիկանության աշխատակիցները թրամփյան հայացքների կրողներ են եղել: Այս մասին նա հայտարարել է անդրադառնալով նրանցից մեկի Facebook-ում տեղադրած հաղորդագրություններին, որոնք հետագայում հանվել են, ասվում է հայտարարությունում: Նշվում է նաև այլ սպաների կողմից ուղարկված էլեկտրոնային նամակները, որոնցում, ըստ փաստաբանների, հիշատակվել է պոռնո դերասանուհու անունը:
Հայցում Դենիելսը պահանջում է ճանաչել, որ կալանավորումը խախտել է իր սահմանադրական իրավունքները: Փաստաբանները ձգտում են հասնել 1 միլիոն դոլար վնասի փոխհատուցման, ինչպես նաև ավելի քան 1 միլիոն դոլարի՝ տուգանքներից կրած վնասների համար:









































