Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: 7-րդ գումարման ԱԺ նախագահի տեղակալներ ընտրվեցին «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը ու Լենա Նազարյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը:
Լենա Նազարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց. «Համոզված եմ, որ մենք կունենանք բավարար կամք, որպեսզի արժանի կերպով ներկայացնենք Հայաստանը և մեր ընտրողներին»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































