Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրվեց Վահե Էնֆիաջյանը:
«Վահե Էնֆիաջյանին ներկայացնելով որպես ԱԺ փոխխոսնակ՝ դուք չե՞ք ցանկանում լինել ընդդիմություն Ազգային ժողովում»,- դիմելով փոխխոսնակի թեկնածուին ներկայացնող՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հիշեցնելով նրա խոսքը, թե ժողովուրդն է լինելու իշխանության ընդդիմությունը:
Նա հստակեցրեց իր հարցը՝ ընդդիմություն լինելո՞վ եք առաջադրում Վահե Էնֆիաջյանին, թե՞ ընդդիմությունը թողնում եք ժողովրդի վրա, բայց ուզում եք ունենալ Վահե Էնֆիաջյանին որպես փոխխոսնակ:
Ի պատասխան՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ պարոն Գորգիսյանը նենգափոխում է իր խոսքը. «Մենք պարոն Էնֆիաջյանի դեմքով ներկայացնելու ենք ժողովրդի խոսնակին»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































