Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: ԱԺ նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, և այժմ քննարկվում է ԱԺ նախագահի 3 տեղակալների ընտրության հարցը:
Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը, ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենք առաջադրում են Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը երբեք կաշկանդված չի եղել հրապարակային կերպով հայտնելու իր դիրքորոշումը. «Միշտ ներկայացել է սկզբունքային դիրքերից ու պայքարել հանուն արդարության»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































