Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այն վարում է ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից Արարատ Միրզոյանի թեկնածությունը:
Ինչպես հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ ԱԺ նախագահի պաշտոնը պետք է ստանձնի քաղաքական շատ հստակ արժեքներ ոչ միայն ունեցող, այլև դրանց մասին արտահայտած անձը. «Կոչ եմ անում ձեր ձայնը տալ Արարատ Միրզոյանին և աջակցել նրան հաստատելու խորհրդարանական լավագույն ավանդույթները Հայաստանում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































