ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երկու կոմիտեների իրավաբաները կքննարկեն ցուցմունքներ տալու համար այն թարգմանիչներին կանչելու հնարավորությունը, որոնք ներկա են եղել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումներին: Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը:
Իրավաբանների հանդիպումը, որոնք ներկայացնում են հետախուզության եւ արտաքին գործերի կոմիտները, տեղի կունենա հունվարի 14-ին:
Ավելի վաղ Washington Post պարբերականը հայտնել է, որ Թրամփը վարչակազմից թաքցրել Է Պուտինի հետ իր զրույցների մանրամասնությունները, ինչի հետեւանքով ԱՄՆ-ում անգամ գաղտնիացված ֆայլերում չի եղել վերջին երկու տարում հինգ վայրերում կայացած զրույցների ոչ մի մանրամասն գրառում:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է 2017-ին Համբուրգում Պուտինի հետ Թրամփի հանդիպմանը, որից հետո ԱՄՆ-ի ղեկավարը վերցրել է իր թարգմանչի գրառումները և նրանից պահանջել վարչակազմի անդամների հետ չքննարկել այն, ինչ ասվել է:









































