Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այն վարում է ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:
Այժմ քննարկվում է ԱԺ նախագահի թեկնածության հարցը: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց «Իմ քայլը» դաշինքից ընտրված Արարատ Միրզոյանի թեկնածությունը, որին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Կարծում եմ, որ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությունը ընդունելի է թե՛ իշխող մեծամասնության և թե՛ ընդդիմադիր խմբակցությունների համար: Նա ջանք չի խնայի իշխանություն-ընդդիմության երկխոսության, տարատեսակ հակասությունների հարթման և փոխզիջումների փնտրտուքի համար»,- Արարատ Միրզոյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո ասաց Մակունցը՝ բոլորին կոչ անելով կողմ քվեարկել նրան:
Մանրամասները՝ տեսանյութում:








































