Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այն վարում է ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, որը իր երախտագիտությունը հայտնեց ազգային փոքրամասնությունների անունից և մեծ պատիվ համարեց իր համար, որպես ամենատարեց պատգամավորի, նիստը վարելն իրեն վստահելը:
Նիստին ներկա էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որն իր օրհնանքի խոսքը հղեց: «Ձեր օրենսդրական ջանքերով պիտի ձևավորվեն անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ մեր երկրի շարունակական զարգացման, մեր ժողովրդի անվտանգության ապահովման համար»,- մասնավորախես նշեց նա:
Նրա խոսքով՝ սիրո և համերաշխության ոգով, հավատում ենք, պիտի արդյունավորվեն նաև այս դահլիճում ընթացող քննարկումները. «Մեր հայրենիքի և ժողովրդի լուսավոր ապագայի նույն տեսլականն է միավորում ձեզ»:
Նա ընդգծեց՝ ամուր պահենք Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականությունը, հավատարմությունը մեր հայրերի նվիրական պատգամներին:
Նա ներկաներին հրավիրեց միասնական աղոթքի և հնչեցրեց «Հայր մերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































