Սպիտակ տան ղեկավարի մեղադրանքները հնչել են արդեն պատմական ռեկորդ սահմանած, 23-րդ օրը շարունակվող «shutdown»-ի ֆոնին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է դեմոկրատներին, երկրում տիրող ճգնաժամի պայմաններում, անպատասխանատու վարք դրսևորելու համար: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Գտնվում եմ Սպիտակ տանը, սպասում եմ: Դեմոկրատները ամենուրեք են, բայց ոչ Վաշինգթոնում, որտեղ մարդիկ իրենց աշխատավարձներին են սպասում: Նրանք զվարճանում են և նույնիսկ չեն ցանկանում բանակցել»,- դժգոհել է Թրամփը:
Ավելի վաղ «Life»-ը գրել էր, որ ամերիկյան կառավարության աշխատանքը մասամբ կասեցվել է 2018թ.-ի դեկտեմբերի 22-ին, որի պատճառը Թրամփի առաջարկած Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ծրագրի հետ դեմոկրատների անհամաձայնությունն էր:










































