Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այժմ Բաքուն փորձելու է լուծել Երևան-Բաքու ձևաչափով բանակցությունների շարունակականությունն ապահովելու խնդիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

https://i.ytimg.com/vi/VrGp974-6Gw/maxresdefault.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն միայն Բաքվի ու Երևանի միջև, ըստ էության, նորից մերժելով Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղանին։Արդյոք հայկական կողմը պետք է պնդի իր դիրքորոշումը և առանց Լեռնային Ղարաբաղի բանակցությունները չշարունակի։

– Պաշտոնական Երևանն արդեն ասել է, որ բանակցային գործընթացն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե դրան լիիրավ կերպով մասնակցեն նաև Արցախի բանակցողները և սա արդեն իսկ հայտարարված քաղաքական դիրքորոշում է, որին անհրաժեշտ է հետամուտ լինել: Որևէ մեկի համար անակնկալ չի կարող լինել այն, որ Իլհամ Ալիևը դեմ է պաշտոնական Երևանի կողմից առաջարկվող ձևաչափին, առավել ևս, եթե հիշենք նաև, թե Բաքուն որքան ջանք ու դրամ է ծախսել իր համար հստակ առավելություններ պարունակող բանակցային ներկայիս իրավիճակը ձևավորելու և Արցախը, որպես ինքնուրույն բանակցող կողմ, գործընթացից դուրս մղելու համար: Վարչապետ Փաշինյանը ժամանակին ասել է, որ իրավասու չէ բանակցությունների ընթացքում ներկայացնելու նաև Արցախը: Հետևաբար, հայկական կողմերը պարտավորված են լինելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում ձևավորել այնպիսի նոր քաղաքական ու բանակցային միջավայր, որը ադրբեջանական կողմի դիրքորոշման փոփոխության կհանգեցնի: Դա մասնագիտական լուրջ աշխատանք է պահանջելու մեր գործող իշխանական վերնախավից, բայց լուծելի խնդիր է:

Սահմանային որոշակի հանդարտ իրավիճակն այս փուլում ինչո՞վ է պայմանավորված, արդյոք դա տևական կլինի։

-Այժմ ադրբեջանական կողմը փորձելու է լուծել Երևան-Բաքու ձևաչափով բանակցությունների շարունակականությունն ապահովելու խնդիրը՝ «տարածքներ՝ ճակատային գծում խաղաղ իրավիճակի պահպանման դիմաց» կարգավորման բանաձևը կյանքի կոչելու նպատակադրմամբ: Այսինքն՝ փորձ է արվելու համոզել ՀՀ նորընտիր իշխանություններին տարածքներ հանձնել, առանց Արցախի կարգավիճակի խնդիրը լուծելու: Հընթացս նաև շանտաժելու են մեր նոր իշխանություններին ասելով, որ եթե այս մոտեցումը մերժվի, ապա շփման գծում հակառակորդը կրկին կակտիվանա ու, առնվազն, դիպուկահարների պատերազմը կվերսկսվի նոր թափով: Շանտաժին տրվել չի կարելի, իսկ դրա փոխարեն հարկավոր է բանակցություններին նոր ընթացք և բովանդակություն հաղորդել:

Ընտրական փուլի ավարտից և կառավարության վերջնական ձևավորումից հետո արդյոք ՀՀ արդեն ամբողջությամբ լեգիտիմ իշխանությունը քայլեր կձեռնարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։

-Իրականում շատ ավելի կարևոր է, թե Հայաստանի նոր իշխանություններն ինչպես են տեսնում վերջնական կարգավորումը, քան այն՝ թե արդյոք որչափ են լեգիտիմ այսօր: Լեգիտիմությունն անմիջապես կկորցնեն, եթե փորձեն քաղաքացիների կամքին հակառակ տարածքների շուրջ առևտուր սկսել պաշտոնական Բաքվի կողմից առաջարկվող պայմաններով: Մյուս կողմից, անգամ լեգիտիմության սուր դեֆիցիտ ունեցող իշխանությունը իսկույն կստանա մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնության անվարան աջակցությունը, եթե այս հարցում մեր շահերն իրապես ապահովող տևական խաղաղություն կարողանա հաստատել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում