Thursday, 06 06 2024
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24

Վանաձորում մենեջերը տղամարդ հաճախորդների խնդրանքով շոգեբաղնիք է հրավիրել մարմնավաճառուհու և «լևի» փող աշխատել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ ավարտվել է Գայանե Ա.-ի գործի դատական քննությունը:

52-ամյա Գայանե Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 2017 թվականի մայիսից աշխատելով Վանաձորի Բաթումի փողոցում գործող շոգեբաղնիքում՝ որպես սպասարկող-մենեջեր, 2017 թվականի աշնանից մինչև 2018 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ հաստատությունը պարբերաբար օգտագործել ու տրամադրել է պոռնկությամբ զբաղվող անձանց: Ըստ մեղադրանքի՝ Գայանե Ա.-ն շոգեբաղնիքի հաճախորդ տղամարդկանց խնդրանքով նրանց համար հրավիրել է մարմնավաճառ Սուսան Մ.-ին: Վերջինս շոգեբաղնիքում գումարի դիմաց սեռական հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ:

Մենեջեր Գայանե Ա.-ն, ըստ մեղադրանքի, յուրաքանչյուր անգամ, բացի շոգեբաղնիքի վարձավճարից՝ որպես գույքային օգուտ՝ հաճախորդների կողմից հավելյալ ստացել է 1000-2000 դրամ՝ մարմնավաճառուհուն հրավիրելու և շոգեբաղնիքում սեռական հարաբերություն ունենալու հնարավորություն ընձեռելու համար:

Հերթական դատական նիստին ամբաստանյալ Գայանե Ա.-ն խնդրել է իր նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը, կարճել քրեական գործի վարույթը, դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը:

Դատարանը Համաներման ակտի կիրառման համար խոչընդոտներ չի արձանագրել:

Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ Գայանե Ա.-ի քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործի վարույթը՝ կարճվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում