Բրազիլիայի 80-ամյա բնակչուհին առաջին անգամ ներկել է իր մազերը, այն էլ փիրուզագույն՝ տեղեկացնում է Metro-ն։
Ալայդե Մենա Բարետոն դեռ պատանի տարիքից էր երազել մազերը ներկելու մասին։ Սկզբում նրան արգելել են խիստ ծնողները, այնուհետև դրան դեմ է եղել բրազիլուհու ամուսինը։
Ամուսնու մահից հետո կինը հասկացել է, որ կյանքը չափազաց կարճ է։ Նա որոշել է դիմահարդարում անել և ներկել մազերը։ Նրան այդ գործում օգնել է թոռնուհին՝ Ջուլյան, իսկ թոռը՝ Բրունոն, տեսանկարել է տատիկի հրճվանքը։