ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ոչնչացումը շարունակում է առաջնահերթություն մնալ Վաշինգտոնի համար՝ հաղորդում է TASS-ը:
Նրա խոսքով՝ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալը չի նշանակում տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարից հրաժարում։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է այդ հարցով համագործակցել իր դաշնակիցների հետ։







































