Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Մեր երկիրը չունի մշակութային քաղաքականություն, չկա բովանդակություն

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը շարունակվում է քննադատության ենթարկվել։ Ըստ այդ նախագծի՝ կառավարության 17 նախարարությունների փոխարեն կլինի 12-ը: Շատ են մտահոգությունները հատկապես կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորման հետ կապված:

https://cdn2.img.armeniasputnik.am/images/760/62/7606201.jpg

Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը, սակայն, այն կարծիքին է, որ չկա մտահոգվելու կարիք, նշում է՝ ամենակարևորը լավ աշխատանքն է։ «Նենց էլ մի բան չէ, սենց էլ։ Այստեղ ողբերգություն չեմ տեսնում։ Կարևոր է, թե ով կաշխատի։ Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը մի փոքր ուռճացված էր, բայց հիմա ամենակարևորն այն է, թե ինչպես կկազմակերպվի այս գործը»,- ասաց նա՝ հավելելով, որ մենք մինչև հիմա ռազմավարություն չենք ունեցել։

Ըստ նրա՝ մշակութային կյանքը ինչպես եղել է, այդպես էլ կշարունակվի՝ լինի մշակույթի նախարարություն, թե չլինի, բայց կարևոր է ռազմավարությունը: «Չգիտենք՝ ուր ենք գնում և ինչպես։ Կարծում եմ՝ եթե դա մենք ունենանք, այլ խնդիր չի լինի։ Հո չե՞ն փակում նախարարությունը, այն մի փոքր փոքրացնում են, միացնում ուրիշ նախարարության։ Իհարկե, ես կուզենայի, որ նման բան չլիներ, բայց եթե այդպես որոշել են, ոչ մի ողբերգություն չկա այստեղ»,- ասաց նա։

Հնարավոր է, որ իշխանությունը այս փոփոխություններում հաջողի, բայց, ըստ Երվանդ Երզնկյանի, կարևոր է, որ նրանք մի կողմ չդնեն փորձառու մարդկանց։ «Փորձառու լիքը մարդիկ կան, որոնց համար կարևոր չէ՝ ով է իշխանության, մարդիկ աշխատում են իրենց երկրի համար, և իրենց համար նշանակություն չունի, թե ով է իրենց ղեկավարում։ Նրանց չպետք է գցեն դուրս, և այդ ժամանակ ամեն ինչի էլ կհասնեն։ Ով իրենցից մեծ է տարիքով, հո բոլորը թշնամի՞ չեն»,- հավելեց նա։

https://gdb.rferl.org/6A78EB66-F1B5-42D6-8F4C-773622B4398C_cx0_cy6_cw0_w1023_r1_s.jpg

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով պետության մշակութային քաղաքականության վրա այս փոփոխությունների հնարավոր ազդեցությանը, նշեց, որ անհանգստացնում է բովանդակությունը, որ մեր երկիրը չունի մշակութային քաղաքականություն. «Ձևն ընտրվում է բովանդակությունից հետո։ Ես որպես ռեժիսոր եմ ասում՝ երբ ինչ-որ բան եմ բեմադրում, ինձ առաջին հերթին հետաքրքրում է բովանդակությունը, թե ինչ եմ ես ուզում ասել, և հետո, թե ինչ ձևերով եմ ես այն հասցնում հանդիսականին։

Կարծում եմ՝ յուրաքանչյուր կազմակերպչական փոփոխություն պետք է բխի մեր մշակութային քաղաքականությունից, թե ինչ ենք մենք հասկանում, երբ ասում ենք՝ մշակութային քաղաքականություն։ Մենք հաճախ խառնում ենք իրար հետ մշակույթն ու արվեստը։ Արվեստը որևէ քաղաքականության պահանջ չունի, պետք է պարզապես գտնել տաղանդավոր մարդկանց և ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանք ստեղծագործեն, իսկ մշակույթը շատ ավելի լայն հասկացողություն է և իր մեջ ներառում է ամեն ինչ»,- ասաց Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ այսօր գողական մշակույթը շատ ամուր հիմքեր է դրել մեր հասարակության մեջ։

Նա նաև նշեց, որ կազմակերպչական տեսանկյունից ոլորտի առջև այնպիսի խոչընդոտներ են ստեղծվել օրենսդրական դաշտում, որ հնարավոր չէ պատկերացնել, թե այդ մեկ գերատեսչությունը ինչպես կարող է այդ ամբողջ բեռի տակից դուրս գալ: «Եթե լինի ինչ-որ բաժանմունք կոնկրետ ոլորտների, ասենք՝ փոխնախարարների միջոցով, ովքեր կլինեն ինքնուրույն և կկարողանան սեփական տեսլականը առաջ քաշել և իրագործել այն մշակութային քաղաքականությունը, որը իրենք կհռչակեն, այ դա կողջունեմ»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Վերջին մի քանի տարիների ընթացքում, Ռուբեն Բաբայանի խոսքով, մշակույթի նախարարությունը դարձել էր ֆինանսների նախարարության ստորաբաժանմունք և որևէ կերպ չէր պաշտպանում մշակութային գործունեության առանձնահատկությունը։

Մշակույթի նախարարությունը չլուծեց արվեստագետի սոցիալական պաշտպանվածության հարցը։ Ռուբեն Բաբայանի խոսքով՝ միայն պետական համակարգում աշխատող արվեստագետներն են պաշտպանված:

«Որքան էլ մենք մեծ գաղափարների մասին խոսենք, ռեալ կյանքում մենք ապրում ենք որոշակի օրենսդրական դաշտում, որը կա՛մ նպաստում է մեր գործունեությանը, կա՛մ խոչընդոտում։ Հոյակապ հասկանալով՝ ինչքանով են այս բոլոր օրենքները խոչընդոտում մեր գործունեությանը, մշակույթի նախարարության բոլոր պաշտոնյաները՝ սկսած նախարարից, վերջացրած պարետով, չկարողացան պաշտպանել։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մշակույթի նախարարությունը, եթե դառնում է վարչություն կամ ստորաբաժանմունք, լինի մշակույթի ներկայացուցիչը կառավարությունում և ոչ հակառակը»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է ոլորտի ռազմավարության բացակայությունը, այլապես, եթե լիներ մշակութային քաղաքականություն, մենք կբարձրաձայնեինք, ու ունենք մշակութային քաղաքականություն, որը իրագործելու համար պետք են այս տեսակ կազմակերպչական ձևեր։ Ռուբեն Բաբայանը բերեց Գերմանիայի և Ֆրանսիայի օրինակները. Գերմանիան ֆեդերալ պետություն է, որը չունի մշակույթի նախարարություն, բայց քանի որ Գերմանիան ապակենտրոնացված, հակատոտալիտար գաղափարախոսություն գեներացնող երկիր է, ունի մշակույթի նախարարություններ բոլոր մարզերում։ Ավելին՝ նա ունի համապատասխան հիմնադրամներ, որոնք զբաղված են գերմանական մշակույթը տարածելով։ Ֆրանսիան ունի մշակույթի և կոմունիկացիաների նախարարություն, երկու կարևոր ճյուղ, մեկը՝ ֆինանս պահանջող, մեկը՝ ֆինանս բերող։ Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է պահպանել և զարգացնել Ֆրանսիայի մշակույթը։

Ո՞րն է մեր երկրի մշակութային քաղաքականությունը։ Ըստ Բաբայանի՝ մենք մարդավարի ձևավորված մշակութային քաղաքականության տեսլական չունենք մոտավորապես 30 տարի։

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում