Monday, 06 05 2024
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ

Գրել են, դրել մի կողմ ու մոռացել․ Հայաստանի Ազգային անվտանգության հայեցակարգը 11 տարուց ավելի չի թարմացվել

Հայաստանում շարունակում է գործել Ազգային անվտանգության այն հայեցակարգը, որն ընդունվել է նախորդ իշխանության օրոք։ Մինչդեռ թավշյա հեղափոխությունից հետո էական փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես Հայաստանի ներքին կյանքում, այնպես էլ մեծ ու փոքր տարածաշրջաններում, Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններում։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն ընդգծում է՝ Ազգային անվտանգության հայեցակարգը ընդունվել է 2007 թվականին, այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերների առումով ու այդ հայեցակարգը թարմացման խիստ անհրաժեշտություն ունի։ «Դա վերաբերում է ինտեգրացիոն, տնտեսական, ռազմական բոլոր նախագծերին։ Այժմ անհրաժեշտ է ամփոփել, թե ինչ է իրականացվել 2007 թվականից ի վեր, հասկանալ, թե ինչ ռեսուրսներ ունեն Հայաստանն ու Սփյուռքը և դրա հիման վրա լրջագույն փոփոխություններ իրականացնել արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթղթի մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Լեոնիդ Ներսիսյանը նշում է. «Օրինակ՝ 2007 թվականին Հայաստանը ԵԱՏՄ անդամ չէր, առհասարակ այդ կառույցը գոյություն չուներ, և մենք ունենք այժմ մի փաստաթուղթ, որտեղ ԵԱՏՄ-ի մասին խոսք չկա։ Խոսում ենք Արցախի մասին, այստեղ ևս շատ բան է փոխվել, Ապրիլյան պատերազմ է եղել, հայեցակարգում ընդհանուր ձևակերպումներ են հակամարտության վերաբերյալ, դրանք գուցե ակտուալ էին 2007 թվականին, բայց ոչ հիմա։ Այսինքն՝ կարելի է ասել՝ Հայաստանը հիմա բոլորովին այլ դիրքորոշում ունի և դա պետք է հստակ արտահայտվի անվտանգության հայեցակարգի մեջ»։

Ռազմական փորձագետը շեշտում է՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին լանդշաֆտը լրջագույն փոփոխությունների է ենթարկվել, և այժմ պետական և նաև հասարակական սեկտորի մասնագետները պետք է քննարկումներ անցկացնեն, մեծ աշխատանք պետք է տարվի նոր հայեցակարգ մշակելու ուղղությամբ. «Հետագայում շատ կարևոր է, որ նման իրավիճակ չկրկնվի, այսինքն` ռազմավարական փաստաթուղթը չպետք է մի կողմ շպրտվի մի ամբողջ տասնամյակ… Եթե անկեղծ խոսենք՝ այս փաստաթղթով ոչ ոք չի էլ օգտվել, այն մի կողմ են դրել ու մոռացել նրա մասին։ Ստեղծել են, ընդունել, դրել մի կողմ ու մոռացել՝ դա է վկայում այն հանգամանքը, որ այն չի թարմացվել ու հնացել է»։

Լեոնիդ Ներսիսյանը նշում է՝ որքան էլ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, փաստաթուղթը հայկական է և այն չպետք է ստեղծվի այլ պետության մասնակցությամբ. «Իհարկե կարող ենք Սփյուռքի որոշ փորձագետների ներգրավել, այդ թվում նաև Ռուսաստանից, դա նորմալ է, բայց փաստաթուղթը հայկական է և դրանով պետք է զբաղվեն Հայաստանում ու Հայաստանի համար։ Այսինքն` այլ կողմի մասնակցություն չպետք է լինի։ Նորից գալիս է այն փաստը, որ հին հայեցակարգը հնացվել է, դրանից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծվել է Միացյալ զորախումբը… Այդ ամենը պահանջում է խոր վերլուծություն ու ռազմավարական նոր մոտեցումներ։ Հայեցակարգի մեծ մասը պետք է նորից գրվի»։

Մեր զրուցակիցը նշում է՝ հետխորհրդային երկրներում սովորաբար տարին մեկ կամ երեք տարին մեկ հայեցակարգը թարմացվում է. «Դա շատ կանոնավոր գործընթաց է, ամեն մի կարևոր փոփոխության հետ այդ հայեցակարգը թարմացվում է։ Հիմա աշխարհը, տարածաշրջանը արագ փոփոխվում է, դա պետք է մշտապես թարմացվող փաստաթուղթ լինի»։

Ըստ նրա՝ ակտուալ կլինի ունենալ նաև փաստաթղթի փակ հատվածը։ «Ամեն ինչ չէ, որ պետք է լինի հրապարակային։ Պետք է հստակ ընդգծված լինեն այն կարմիր գծերը, որոնք հատել չի կարելի։ Օրինակ` քաղաքական պայքարի ընթացքում կողմերը շատ են հատում այդ կարմիր գծերը, դա մեկ անգամ չէ, որ եղել է։ Հատկապես այն մարդը, որը ձգտում է լինել ղեկավար, պետք է իմանա այդ կարմիր գծերը ու չհատի դրանք»,- եզրափակեց նա։

Փորձագետը Ռուբեն Մեհրաբյանը նշում է՝ 2007 թվականին գրված հայեցակարգը խախտվել է հենց այն իշխանությունների կողմից, որոնք այն գրել են։ «Գրել են գրելու համար, այդ գրածն իրողությունների, վարվող քաղաքականության հետ կապ չունի, այսինքն՝ վարվող քաղաքականությունը այդ գրվածի հետ առնչություն չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը վաղաժամ է համարում նման փաստաթուղթ ձևավորելը. «Իրողությունները կարող են ավելի արագ փոխվել, քան մենք կհասցնենք գրել, ձևավորել, շտկել, խմբագրել։ Մինչև գրենք ու վավերացնենք, այն կարող է հնացած լինել։ Ըստ իս՝ պետք է աշխատել այն սկզբունքների վրա, որոնք իրապես իրերը իրենց անուններով են կոչում, և մեր քաղաքականությունը կառուցենք հենց այդ սկզբունքների վրա»։

Իսկ այդ սկզբունքներից բխող կոնկրետ քայլերը իրողությունների փոփոխման հետ կարող են տարբեր լինել. «Մեր նպատակները կարող ենք ձևակերպել՝մենք որպես պետություն ինչի՞ համար ենք ստեղծված, ինչպե՞ս ենք պատկերացնում մեր անվտանգությունը, և այդ անվտանգությունն ապահովելու գործընթացում ովքեր են մեր բարեկամները, ովքեր են հնարավոր հակառակորդները»։

Ըստ մեր զրուցակցի՝ պարտադիր չէ ամեն ինչ գրել թղթի վրա, որոշ բաներ էլ կարող ենք ինքներս մեզ համար որոշել։ «Պետք է ընդհանուր սկզբունքներ սահմանենք և դրանց հիման վրա կամաց-կամաց աճեցնենք մնացածը»- եզրափակեց Մեհրաբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում