Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու և նրա ազատ արձակման դեմ կազմակերպված բողոքի ակցիան շարունակվում է: Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց և գնալ դատարան, որտեղ ժամը 16-ին տեղի է ունենալու Մանվել Գրիգորյանի դատավարությունը:
«Սիրելի համաքաղաքացիներ, կոչ ենք անում ձեզ միանալ մեզ, ստիպել դատավորին դատել հանցագործ Մանվել Գրիգորյանին»,- կոչ են անում բողոքի ակցիայի մասնակիցները:
Նրանք վանկարկում էին՝ «Մեր երկրին Մանվելը պետք չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































