«Միսս Տիեզերք-2017» մրցույթի հաղթող, ՀԱՀ-ի ներկայացուցիչ Դեմ Լի Նել Փեթերսը նշանադրվել է իր սիրեցյալ Թիմ Թիբոուի հետ, որը պրոֆեսիոնալ ամերիկյան ֆուտբոլ է խաղում: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
31-ամյա Թիբոուն խոստովանել է, որ անցած տարվա հուլիսից հարաբերություններ ունի 23-ամյա Նել Փեթերսի հետ:

«Շնորհակալություն, որ ասացիր «այո» և ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը դարձրեցիր»,-գրել է Թիբոուն:
Նա հավելել է, որ անհամբերությամբ է սպասում ամբողջ կյանքը Նել Փեթերսի հետ անցկացնելուն:










































