ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ հունվարի 10-ին Կահիերում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հաստատել է, որ ԱՄՆ-ը իր զորքերը դուրս կբերի Սիրիայից: Մամուլի ասուլիսը հեռարձակել է եգիպտական հեռուսատեսությունը՝ տեղեկացնում է RIA.Novosti-ն։
«ԱՄՆ-ը տարբեր տեղերում կշարունակի պաշտպանել պայքարը «Իսլամական պետության» դեմ: Ինչ վերաբերում է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, ապա նախագահն ընդունել է այդ որոշումը, և այն կկատարվի: Ոչ մի հակասություն չկա»,- ասել է նա։