Tuesday, 30 06 2026
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ստուգայցերը համայնքային դպրոցներում և մանկապարտեզներում

Երևանի քաղաքապետարանի առողջապահության և հանրակրթության վարչությունների պատասխանատուները շարունակում են ստուգայցերը համայնքային ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցերի նպատակը կրթօջախներում առկա բուժկետերի պայմանների ստուգումն է, ինչպես նաև սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված ընդհանուր իրավիճակին ծանոթանալը:

«Մենք սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացում չունենք, չենք արձանագրել: 2019թ.-ի այս սեզոնը համարյա չի տարբերվում 2018թ.-ից: Համաճարակաբանական ֆիլտր է իրականացվում բոլոր դպրոցներում, մանկապարտեզներում ևս երեխաները ստուգվում են:

Հիվանդության որոշակի նշաններով երեխաներին ծնողների հետ պայմանավորվածության արդյունքում անմիջապես տուն են ուղարկում, որպեսզի կանխարգելվի հիվանդության հետագա տարածումը»,- նշել է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:

Երևանի Լևոն Շանթի և Աղասի Խանջյանի անվան դպրոցներում, ինչպես նաև թիվ 17 մանկապարտեզում, ուր այցելեցին քաղաքապետարանի պաշտոնյաները, բուժկետերն ապահովված էին անհրաժեշտ դեղորայքով ու պարագաներով: Երեխաների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր, բուժքույրերը կոչ են անում ծնողներին սուր շնչառական վարակներով երեխաներին չբերել դպրոց և մանկապարտեզ:

Ուսումնական գործընթացի լիարժեք անցկացման համար կրթօջախներում անհրաժեշտ ջերմաստիճանը ևս ապահովված էր:

«Վաղօրոք ջեռուցվել են դպրոցները՝ ապահովելով անհրաժեշտ ջերմաստիճան: Բացակայության հաշվառում է արվում բուժաշխատակիցների հետ համատեղ, և գրիպի փոքր իսկ նշաններ ունեցող երեխաներին տուն են ուղարկում: Այո, կան բացակայություններ, և այդ տոկոսը հունվարի 8-ի համեմատ այսօր արդեն նվազել է»,- նշել է հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը:

Քաղաքապետարանի պատասխանատուները զրուցել են մանկավարժների ու աշակերտների հետ, խորհուրդ տվել հաճախակի օդափոխել դասասենյակներն ու հորդորել հիվանդության ցանկացած նշանի դեպքում մնալ տանը և լիարժեք առողջանալ: Համայնքային կրթօջախներում ստուգայցերը կլինեն շարունակական

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում