Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական դատական հայցն է ներկայացրել ընդդեմ «Առաջին լրատվական»-ի մարզական մեկնաբան Դավիթ Ջալալյանի:
Այս մասին հայտնում է datalex տեղեկատվական կայքը:
Հոկտեմբերի 19-ին Բարսեղյանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարան խնդրելով Ջալալյանին, պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել 1in.am-ի օգոստոսի 31-ին հրապարակված «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» վերտառությամբ հոդվածում առկա իր մասով արված մեկնաբանությունների համար:
Դատավոր Արմենուհի Բադիրյանը հայցադիմումը ետ էր վերադարձրել քանզի Բարսեղյանը չէր պահպանել մի շարք ընթացակարգեր և պահանջներ:
Եվ ահա, հունվարի 8-ին Տիգրան Բարսեղյանը կրկին հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարան:
Նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ Պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ինչպես նաև զրպարտություն համարվող տվյալները հերքելու, ներողություն խնդրելու պահանջի մասին հայցադիմումը պետք է դատարան ներկայացվի հնչեցված վիրավորանքների օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Բարսեղյանը դատարան էր դիմել հոկտեմբերի 19-ին, այսինքն՝ հոդվածի հրապարակումից 49 օր անց:
Նշենք նաև, որ Նշենք, որ Տիգրան Բարսեղյանի հայրը՝ «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, ս.թ. սեպտեմբերի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար»-«Կապան»-«Արարատ» հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր» «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» հոդվածին և հրապարակավ անհարկի վիրավորական արտահայտություններ հնչեցրել Դավիթ Ջալալյանի հասցեին: Բացի դրանից, Աշոտ Բարսեղյանը Ֆեյսբուք սոցիալական կայքում վիրավորական գրառում էր կատարել հոդվածի ներքո՝ այսպիսով նաև փորձելով խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը:
Հոկտեմբերի 16-ին ներկայացնելով հայցադիմում Ջալալյանը դատարանից՝ խնդրել էր Աշոտ Բարսեղյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել մամուլի ասուլիս հրավիրելու միջոցով, ինչպես նաև հրապարակային ելույթի ընթացքում Դավիթ Ջալալյանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու, բարի համբավն արատավորելու համար և Աշոտ Բարսեղյանից բռնագանձել մեկ միլիոն ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:
Դատավոր Էդուարդ Ամալյանը դիմումը ստանալուց հետո՝ հոկտեմբերի 23-ին, այն ընդունել էր վարույթ:
2019 թվականի հունվարի 14-ին տեղի կունենա առաջին դատական նիստը:








































