Ճամփորդները կազմել են համաշխարհային տեսարժան վայրերի ցանկը, որտեղ այցելությունը չի արդարացրել սպասումները, գրում է Daily Mail-ը:
Օգտատերերի շրջանում քննարկումները ցույց են տվել, որ զբոսաշրջիկներն ամենից շատ ատում են Իտալիայի քաղաքները, հիմնականում՝ Վենետիկը՝ այն զբոսաշրջիկների համար ծուղակ անվանելով:
Երկրորդ տեղում Եգիպտոսի Էլ Գիզա քաղաքն է, քանի որ մեծ բուրգը սպասվածի չափ շքեղ չի եղել:
Զբոսաշրջիկները քննադատել են նաև Բալի կղզին, որի լողափերն այնքան էլ տպավորիչ չեն:
Նրանց կարծիքով՝ Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենը լի է գրապանահտներով, Դուբայը «բետոնե ջունգլի» է, իսկ Սանտորնին թանկարժեք է և լի՝ զբոսաշրջիկներով: