«Միսս Աֆրիկա» գեղեցկության մրցույթում պարգևատրման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Քալաբարում (Նիգերիա), հաղթողի կեղծամն այրվել է, գրում է Daily Post-ը:
Նշվում է, որ առաջին տեղը զբաղեցրել է 24-ամյա Դորկաս Կասինդեն՝ Կոնգոյից: Բացի տիտղոսից, նա նաև 35 հազար դոլար է ստացել:
Մինչ Կասինդեն գրկախառնվում էր թագն իրեն հանձնող նախկին «Միսս Աֆրիկա»-ի հետ նրա կեղծամին կայծ է ընկել: Հաղորդավարը և ևս մի քանի մարդ հանգցրել են կրակը, և արարողությունը շարունակվել է: