Ավանդաբար TC Candler-ն տարեվերջին ամփոփել է արդյունքները և հրապարակել աշխարհի 100 ամենագեղեցիկ մարդկանց վարկանիշային ցանկը՝ 100 Most Beautiful Faces և 100 Most Handsome Faces: Կանանց շրջանում առաջատարը ֆրանսիացի մոդել և դերասանուհի Թիլան Բլոնդոն է, իսկ տղամարդկանց շրջանում՝ ամերիկացի դերասան Ջեյսոն Մոմոան:
Կանանց վարկանիշային ցանկում երկրորդ հորիզոնականում երգչուհի և պարուհի Tzuyu-ն է, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է իսրայելցի մոդել Յաել Շելբիան:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա առաջատարին՝ «Ակվամեն» ֆիլմի աստղին, հաջորդում են հարավկորեացի երգիչ և հեռուստահաղորդավար Կիմ Ջոնգ Քուկը, ինչպես նաև դերասան Իդրիս Էլբան: