Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը Ջեք Վորոբեյի կերպարով այցելել է Փարիզի Կյուրի օնկոլոգիական կենտրոնի հիվանդներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Դեփը որոշել է աջակցել կենտրոնի հիվանդներին և շնորհավորել տոների կապակցությամբ:
Կենտրոնը շնորհակալություն է հայտնել դերասանին այցի և նվերների համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոնի Դեփը չի վերադառնա «Կարիբյան ծովի ծովահենների» նկարահանման հրապարակ: