Եվգենի Պետրոսյանի և նրա կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծությունը անցնող տարվա կարևոր իրադարձություններից էր։ Նրանց ճանաչողները դերասանների բաժանման պատճառը համարում են հումորիստի անձնական օգնական Տատյանա Բրուխունովային։
Ասեկոսեների համաձայն՝ 29-ամյա Բրուխունովան Եվգենի Վահանովիչի սիրուհին է։ Դեկտեմբերի 30-ին Տատյանան խոստացել է պատմել արտիստի հետ իր հարաբերությունների մասին ռուսական առաջին ալիքի «Էկսքլյուզիվ» ծրագրում։
Բուխունովան առաջին անգամ կանկեղծանա 73-ամյա արտիստի հետ իր անձնական կյանքի վերաբերյալ մանրամասներում։