Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դ. Դեմիրճյանի տուն-թանգարան տանող մուտքն ազատվել է ապօրինի շինություններից, շուտով նաև կբարեկարգվի

Աբովյան 29 հասցեում է ապրել և ստեղծագործել գրող Դերենիկ Դեմիրճյանը: Տարիներ շարունակ նրա տուն-թանգարանը գտնելը խնդիր էր: Պատմամշակութային հուշարձան – շենքը կորել էր առևտրային կրպակների, կցակառույցների ու մշտապես այստեղ կայանող ավտոմեքենաների հետևում:

«Երբ Հայաստանն անկախացավ և մշակութային արժեքները ստորադասվեցին բիզնես շահերին, տարածքն ամբողջովին կորցրեց տեսքը և ոչ միայն արգելափակվեց տուն -թանգարանի մուտքը, այլև մարդկանց հայացքից կորավ գեղեցիկ մի շինություն, որը շուտով կդառնա 100 տարեկան: Տարիներ շարունակ թանգարան այցելողների հետ պայմանավորվում էինք մետրոյի հարևանությամբ, որտեղից մեր աշխատակիցներն ուղեկցում էին դեպի թանգարան»,-  պատմում է Դերենիկ Դեմիրճյանի տուն – թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:

Խնդրի մասին թանգարանի աշխատակիցները բարձրաձայնում էին ավելի քան երկու տասնամյակ, սակայն անարդյունք: Մի քանի տարի առաջ որոշակի՝ մասնակի փոփոխություններ եղան, սակայն ոչ համակարգային: Կարինե Ռաֆայելյանը նշում է՝ տարբեր կառույցներ ուղղված  նամակներով կարելի է հատորներ կազմել:

«Ժամանակի ընթացքում հասկացա, որ իմ նամակաները ոչ թե նպաստում են խնդրի լուծմանը, այլ միջոց են այս տարածքում բիզնես ծավալող անձից ավելի շատ փայաբաժիններ ակնկալելու և ստանալու համար:Իշխանությունը փոխվելուց հետո  լիահույս էի, որ մենք ունենք նոր իշխանություն, նոր պաշտոնյաներ, որոնց նպատակը գրպանը լցնելու մոլուցքը չէ, այլ քաղաքին և հանրությանը ծառայելը: Եվ, իհարկե, չսխալվեցի»,- նշում է թանգարանի վարիչը:

Տիկին Կարինեն չսխալվեց: Իսկ ամեն ինչ սկսվեց Երևանի ավագանու անդամ Էդգար Բարսեղյանի՝ թանգարան այցից:

«Առհասարակ շատ եմ սիրում թանգարաններ այցելել: Հերթական այցս Դեմիրճյանի թանգարան էր, որը հասցեով գտնելն անգամ բավական դժվար է: Զրուցելով աշխատակիցների հետ՝ ծանոթացա նաև խնդիրներին, այդ թվում՝ անօրինական կառույցին, որը փակում էր մուտքը և թանգարանին զարգանալու հնարավորություն չէր տալիս: Խնդիրը քննարկեցինք Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ, և մի քանի օր անց տասնամյակների պայքարը հաջողությամբ պսակվեց»,-ասում է Էդգար Բարսեղյանը:

Օրեր անց թանգարանի հարևանությամբ գտնվող ապօրինի փայտե, մետաղական ու քարաշեն շինություններն ապամոնտաժվեցին: Տնտեսվարողի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ կրպակը կվերատեղադրվի՝ համահունչ հարակից շենքերին: Հետո նաև, արդեն այսօր մշակվող նախագծով, տարածքը կբարեկարգվի, կկանաչապատվի, կվերականգնվի գրողի տուն տանող երբեմնի փոքրիկ ծառուղին, կտեղադրվեն նստարաններ: Թանգարանի աշխատկիցները վստահ են՝ պուրակը կդառնա մշակութային բացօթյա անկյուն և կնպաստի մշակութային կյանքի աշխուժացմանը:

«Հիմա կարծես արմատական լուծում է ստանում խնդիրը, որի համար ես անչափ շնորհակալ եմ: Տեսնում ենք, որ այսօր գործընթաց է սկսված, որն արդեն չի կարելի ասել մասնակի է: Վստահ եմ, որ պուրակը ոչ միայն կազատագրվի այս փնթի շինությունից, այլև պուրակը կարգի կբերվի: Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, չի կարելի այսպիսի փնթի վիճակ հանդուրժել: Սա ոչ միայն թանգարանի, այլև հարակից շենքերի բնակիչների ու ընդհանուր առմամբ Երևանի շահն է: Դա այնքան կարևոր էր մեզ համար, որ չեմ կարող չփաստել, որ իրավիճակ և արժեքներ են փոխվել, և մշակույթն զգում է այդ փոփոխությունը»,- նշում է Կարինե Ռաֆայելյանը:

Թանգարանում ևս մեկ երազանք ունեն. Երևանում կանգնեցնել Դերենիկ Դեմիրճյանի արձանը: Քաղաքային իշխանությունը խոստանում է աջակցել գաղափարի իրագործմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում