Friday, 17 05 2024
Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»
Պուտինն ու Սի Ցզինպինն ինչ կառաջադրեն Էրդողանին
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց

Պուտին-Փաշինյան. հանդիպում՝ առանց արդյունքների

Երեկ կեսգիշերից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն ամփոփել է իր ու Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները։

Առաջին ուշագրավ դիտարկումն այն է, որ Փաշինյանն այս անգամ շատ ավելի համեստ ձևակերպումներով է անդրադարձել իր ու Պուտինի հանդիպմանը, ձեռնպահ է մնացել հայ-ռուսական հարաբերություններին տրվող այնպիսի բնորոշումներից, որոնք էմոցիոնալ բաղադրիչի տակ քողարկում են երկու երկրների հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերը։

Փաշինյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ Պուտինի հետ հանդիպմանը կոնկրետ խնդիրների վերաբերյալ համաձայնություններ ձեռք չեն բերվել, կամ առնվազն երկու ղեկավարները չեն հանգել այնպիսի լուծումների, որոնք հնարավոր լինի մատուցել որպես երեկվա հանդիպման հիմնական արդյունք։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման մթնոլորտը շատ դրական է եղել: «Երևի դուք տեսաք, որ մեր հանդիպման սկզբում էլ ես անդրադարձա դրան, որ ստացվել է այնպես, որ մեր հանդիպումները Ռուսաստանի նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում, և դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի մասին»,- հավելել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Եվս մեկ անգամ ուզում ենք արձանագրել, որ այս դեպքում հանդիպումների առատությունն ամենևին էլ չի խոսում հարաբերությունների որակի կամ հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված որակական փոփոխությունների մասին։ Ավելին՝ հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն հաղթահարել, այսպես կոչված, ադապտացիոն փուլը, այլև շատ դեպքերում գտնվում են ճգնաժամային ռեժիմում, ինչի դրսևորումներից մեկն այն է, որ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցերից որևէ մեկը պաշտոնական չի եղել ու չի եզրափակվել ոլորտային համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրմամբ։

Եթե երեկվա հանդիպումը դիտարկենք կոնկրետ հարցերի տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ դրանցում դարձյալ բացակայում են կոնկրետ լուծումները։ Համենայնդեպս՝ վարչապետի խոսքում ավելի շատ գերիշխում էին ընդհանուր ձևակերպումները, քան կոնկրետ արդյունքների մասին արձանագրումները։

Ակնհայտ է, որ գազի գնի հարցում Մոսկվան արագ զիջումների չի պատրաստվում գնալ, ու երեկ կողմերն ըստ էության լուծումների կամ համաձայնությունների չեն եկել։ «Գազի գնի թեմայի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է: Եվ դա գիտակցում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Ես լավատեսորեն եմ տրամադրված այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքից կարելի է ենթադրել, որ գազի հարցում Երևանն առավելագույնը կարող է հասնել նրան, որ դրա գինը չբարձրանա։ Իհարկե, ենթադրելի է, որ դրա դիմաց Մոսկվան Հայաստանի իշխանությունից ակնկալում է որոշակի զիջումներ։ Դժվար է ասել, թե կոնկրետ որ հարցերում, կամ ինչպես դրանք կարտահայտվեն։

Համենայնդեպս, տեսանելի է, որ ՀԱՊԿ հարցում Նիկոլ Փաշինյանը կարծես մի փոքր նահանջել է նախկին կոշտ դիրքորոշումներից։ Նա կեսգիշերին ասել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարճ քննարկում է ունեցել Պուտինի հետ։ «Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք հետագայի համար նախատեսեն մեխանիզմներ, որպեսզի չկանոնակարգվածության պատճառով այսպիսի բանավեճեր տեղի չունենան»,- ընդգծել է Փաշինյանը:

Այնպիսի տպավորություն է, որ Երևանում հաշտվել են այն իրականության հետ, որ ՀԱՊԿ-ում այլևս անհնար է կոնսենսուս ապահովել Հայաստանի թեկնածուի շուրջ ու փորձում են ՀԱՊԿ-ի խնդիրը դարձնել հայ-ռուսական երկխոսության օրակարգային հարց՝ անվտանգության ասպարեզում լրացուցիչ երաշխիքներ ստանալու նպատակով։

Եթե ամփոփենք Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան երեկվա հանդիպումը, պետք է արձանագրենք, որ այն, եթե նույնիսկ անարդյունավետ չի եղել, ավարտվել է առանց կոնկրետ արդյունքների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում