ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգերկի հրաժարականը:
«Բրետ Մակգերկը, որին ես չեմ ճանաչում, նշանակվել է նախագահ (Բարաք) Օբամայի կողմից 2015 թվականին: Ենթադրվում էր, որ նա կհեռանա փետրվարին, սակայն նա մինչ այդ հրաժարական է տվել: Ձևամոլությո՞ւն»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մակգերկը հրաժարական է տվել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված Սպիտակ տան հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:










































