Tuesday, 30 06 2026
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

Հայաստանի և Սփյուռքի միջև «սահմանը» տեղի ունեցող քաղաքական փոփոխություններով չենք կարող «ջնջել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը:

Տիկին Բարսեղյան, երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխության առանցքային իմաստն այն էր, որ ջնջել են Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը։ Այլևս չկա Հայաստան և Սփյուռք, այլևս կա մեկ ամբողջական հայություն։

Այսպիսի հայտարարությամբ ջնջվո՞ւմ է արդյոք Հայաստանի ու Սփյուռքի միջև սահմանը։ Ի՞նչ սահման է եղել, ո՞վ է գծել, եղե՞լ է արդյոք այդպիսի սահման, թե՞ ոչ։

– Կարծում եմ, որ այս հայտարարությունն ավելի շատ էմոցիոնալ բնույթի է: Այո՛, գաղափարական առումով շատ հնչեղ է՝ մեկ ամբողջական հայություն: Բայց իրականության մեջ այդպես չէ և չի կարող լինել: Նախ՝ «սփյուռք» երևույթն արդեն իսկ նշանակում է հայրենիքից տարանջատում, հետո՝ Սփյուռքն ինքնին շատ բազմաշերտ ու ցրիվ է: Ընդհանրապես այս մոտեցումը նախկին իշխանություններն էլ ունեին, այսինքն՝ կարծում էին, որ Սփյուռքի հանդեպ պետության «լավ» վերաբերմունքն իրենց ամբողջացնելն է, կամ որ մեր հզորությունը հայությանը մեկ միավոր դարձնելն է (հիշենք «մեկ ազգ-մեկ մշակույթ» և այլ չաշխատող կարգախոսներ ու ծրագրեր): Հակառակը՝ Սփյուռքի հարստությունն իր բազմազանությունն է, իր ցանցային ու անդրազգային բնույթը: Հայաստանի և Սփյուռքի միջև «սահմանը» հայտարարություններով կամ ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններով, որքան էլ դրանք դրական լինեն, չենք կարող «ջնջել»: Անհրաժեշտ են Սփյուռքը ներառող քաղաքականություն և ծրագրեր: Հայաստանը՝ որպես ազգային պետություն, որպես իրական կամ վերագրվող հայրենիք, ինքն է Սփյուռքի իր քաղաքականությամբ սահմանում այդ բաժանարար գծերը:

 – Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ իրենք առաջարկում են այսօր Սփյուռքին այն, ինչ ՀՀ քաղաքացիներին, այն է՝ հնարավորություն։ Որքանո՞վ սա կարող է ոգևորել Սփյուռքին։

– Ընդհանրապես մեզ թվում է, որ Սփյուռքին կարելի է ոգևորել հայրենասիրական էմոցիաներով կամ պաթետիկ հայտարարություններով՝ հատկապես, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ինչպե՞ս կարող է ՀՀ-ն Սփյուռքին առաջարկել այն, ինչ ՀՀ քաղաքացիներին: Գոնե իրավական առումով դա հնարավոր չէ: Սփյուռքին պետք է ճանաչել, մշակել քաղաքականություն և լրջորեն աշխատել:

– Երեկ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ հետհեղափոխական Հայաստանում Սփյուռքի սպասելիքները ՀՀ-ից շատ մեծ են: Այս դեպքում, ըստ Ձեզ, արդյոք անհրաժե՞շտ էր Սփյուռքի նախարարության լուծարումը։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Սփյուռքի՝ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը և գործողությունները մեծապես կախված են ՀՀ ներքին սոցիալ-քաղաքական իրավիճակից: Եվ նախկինում այդ գործոնը բացասական ազդեցություն ուներ՝ թե՛ Սփյուռքի մասնակցության, թե՛ վերադարձի,  թե՛ ներդրումների, թե՛ անգամ բարեգործության վրա: Սփյուռքի համար իսկապես ոգևորիչ էր հեղափոխությունը, նրանք, հատկապես հայաստանցիները, աջակցում էին և նույնիսկ ներառված էին այդ գործընթացում: Հետևաբար սպասելիքները շատ մեծ են:

Եվ հակառակը՝ Հայաստանում նույնպես շատ մեծ են սպասելիքները Սփյուռքից: Իշխանությունները բազմիցս հայտարարել են Սփյուռքի դերի մեծացման, տնտեսական ակտիվության և հայրենադարձության մասին: Այս համատեքստում նախարարության՝ որպես Սփյուռքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունները համակարգող կառույցի փակումը գնահատում եմ բավականին բացասական: Ի սկզբանե հարցը դրվել էր շատ անտրամաբանական, զուտ տեխնիկական՝ փակել, թե չփակել նախարարությունը: Այնինչ պետք էր քննարկել Սփյուռքի քաղաքականություն ունենալու հարց, որը նախկինում չի եղել, մշակել այդ քաղաքականությունը և ըստ այդմ որոշել՝ ինչ կառույց պետք է իրականացնի այն: Հավատացած եմ, որ լավ մշակված քաղաքականությամբ, ճիշտ ռազմավարությամբ և օպտիմալ ու համապատասխան աշխատակազմով Սփյուռքի նախարարությունը կարող էր լինել կառավարության կարևոր կառույցներից մեկը: Հիմա մնում է հուսալ, որ գոնե կկարևորվի քաղաքականություն ունենալու հարցը, որը կիրականացնի որևէ կառույց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում