Մեծ Բրիտանիայի Սասեքս կոմսության ոստիկանությունն անօդաչու արձակելու կասկածանքով երկու անձի է ձերբակալել: Անօդաչուները կաթավածահար են արել Լոնդոնի Հաթվիկի օդանավակայանի աշխատանաքը: Այս մասին ասվում է իրավապահների Twitter-ի էջում:
Հետաքննությունը շարունակվում է: Ոստիկանությունն ուղևորներին և նրանց, որոնք օդանավակայանի մերձակայքում են, կոչ է արել զգոնություն ցուցաբերել:
Առաջին դրոնը նկատել են դեկտեմբերի 20-ին, հետո անօդաչու սարքերը մի քանի անգամ օդանավակայանի մերձակայքում են հայտնվել: Այդ պատճառով թռիչքուղին ժամանակավորապես փակել են: Դեկտեմբերի 21-ի երեկոյան օդանավակայանի աշխատանքը կրկին դադարեցրել են:







































