ԱՄՆ-ում անհայտ անձը սուրբծննդյան տոնածառի վրա է բարձրացել, որը տեղադրված է Սպիտակ տան մարգագետնում: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ տղամարդը ծառից իջել է ոստիկանության համոզելուց հետո: Մինչև օրվա վերջ եղևնու շուրջ տարածքը շղթայված էեղել:
Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ տղամարդը «հուզական խանգարման» վիճակում է եղել: Դրանից հետո նրան բժշկական հաստատություն են տեղափոխել:










































