Գերմանական Der Spiegel ամսագիրը, հեղինակներից մեկի հետ կապված սկանդալին նվիրված նոր համարում, ներողություն է խնդրել: Այս մասին հաղորդվում է պարբերականի կայքում:
Ինչպես նշվում է, Spiegel-ը ներողություն է խնդրել նրանցից, ում մեջբերումները, պատմությունները կամ դրանց համատեքստը խեղաթյուրվել են լրագրող Կլաաս Ռելոթիուսի կողմից:

Միևնույն ժամանակ, ամսագիրը ներողություն է խնդրել ընթերցողներից և խոստացել անել ամեն ինչ իր հեղինակությունը վերականգնելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Der Spiegel-ը հեռացրել է լրագրողին, որը «բռնվել է» մեջբերումներ, վայրեր, դրվագներ և մարդկանց հորինելու մեջ:







































