Լոնդոնի Gatwick օդանավակայանի թռիչքուղին կրկին ժամանակավորապես փակվել է օդում առկա անօդաչու սարքի վերաբերյալ հաղորդագրությունից հետո:
Օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է ավելի քան 24 ժամ և վերսկսվել միայն ուրբաթ առավոտյան:
«Մենք դադարեցրել ենք աշխատանքը որպես նախազգուշական միջոց դրոնի հայտնվելու հետ կապված»,- ասվում է օդանավակայանի հայտարարությունում:
Մինչև այժմ, օդանավակայանի օդային տարածքում անօդաչու սարք նկատել են հինգշաբթի երեկոյան: Օպերատորի ինքնությունը դեռևս չի հաստատվել, սակայն, ինչպես նշել է օդանավակայանի ղեկավարությունը, խոսքը միանգամայն գիտակցված գործողության մասին է, ընդ որում, լավ հաշվարկված. դրոնները հայտվել են այն պահերին, երբ նախատեսվել է բացել թռիչքուղին: Սասեքսի ոստիկանության տվյալներով հարյուր հազարից ավելի մարդկանց ծրագրերը խախտող միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ:









































