Գիտնականները պարզել են մ.թ.ա. 1940թ.-ին մահացած ճանաչված մարդու մահվան հավանական պատճառը: Հետազոտողների կարծիքով նա քաղաքական սպանության զոհ է դարձել: Այս մասին հաղորդում է Science Alert-ը:
«Իշխանի» մնացորդները հայտնաբերվել են 1877թ.-ին Գերմանիայի արևելյան հատվածում Թյուրինգիա դաշնային պետությունում Լեուբինգեն գերեզմանաբլրին: Հնագետները գտել են նաև թիկնոցների ամրակներ, բրոնզե շեղբեր, կավե ամաններ և այլ իրեր, որոնք մատնանշել են մարդու ազնվական ծագումը: 2012թ.-ին մարդաբանները ուսումնասիրել են ոսկորները, բայց բռնի մահվան փաստն ապացուցող վնասվածքներ չեն հայտնաբերել:
Այնուամենայնիվ, նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կմախքն ունի առնվազն երեք վնասվածքներ, որոնք մահացու են եղել: Դրանք, հավանաբար, հասցվել են դաշույնով: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները եղել են փորի և կրծքավանդակի հատվածներում:
Գիտնականների կարծիքով, մարդասպանները եղել են անձինք, որոնց մահացածը վստահել է և թույլ տվել մոտենալ իրեն: Այսպիսով, փորձագետները ստացել են հնագույն քաղաքական սպանությունը մատնանշող տվյալներ:




































