Բրիտանիայի թագուհին արդեն ժամանել է Նորֆոլքի իր նստավայրը՝ Սանդրինհեմ, որտեղ նա կգտնվի մինչև փետրվարի սկիզբը։ Այժմ Նորին Գերազանցությունը այնտեղ կսպասի ընտանիքի մյուս անդամների ժամանմանը, որպեսզի միասին տոնեն Սուրբ Ծնունդը։
Կանոնակարգի համաձայն՝ ժամանման հերթականությունը սահմանվում է ըստ կարգավիճակի։ Այսպես, արքայազն Հարին և Մեգանը, որպես աստիճանով ամենացածրը, պետք է առաջինը ժամանեն, արքայազն Չարլզը և Ուիլյամը իրենց կանանց հետ ավելի ուշ են ժամանում։

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ 92-ամյա թագուհին Լոնդոնի Քինգս-Լինն կայարանից մեկնող սովորական գնացքով է ժամանել Սանդրինհեմ: Նախկինում թագուհին օգտվում էր հատուկ թագավորական գնացքից, որտեղ կա ննջարան և լոգարան, սակայն այդ գնացքը պահելը բավականին թանկ է արժենում, այդ պատճառով էլ թագուհին ընտրել է ավելի համեստ միջոց։









































