Friday, 05 06 2026
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է ալյուրի թանկացման պատճառները

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, վերջին օրերին կատարված մոնիթորինգի արդյունքում արձանագրել է ալյուրի գնի բարձրացում: 1 կիլոգրամ բարձրակարգ ալյուրի մեծածախ գինը նախորդ ամսվա համեմատ՝ 217 դրամից դարձել է 226 դրամ:

ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ ընկերությունների մոտ գնային բարձրացումը կազմել է 450 դրամ՝ 50 կգ պարկի հաշվով: Նկատի ունենալով ալյուրի և ցորենի շուկաների սոցիալական նշանակությունը, ՀՀ Մրցակցային մարմինը սկսել է ուսումնասիրություն՝ պարզելու գնային փոփոխության պատճառը:

Տեղեկացնենք, որ ՀՀ ցորենի ներկրման ոլորտում խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են՝ «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները՝ որոնց մասնաբաժինը 2018 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում եղել է համապատասխանաբար՝ 52 տոկոս և 23 տոկոս: Ցորեն ՀՀ հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից:

Նշենք նաև, որ այս երկու ընկերությունները զբաղվում են ցորենի ալյուրի տեղական արտադրությամբ՝ իրենց կողմից ներկրված հումքի հաշվին: Ըստ մոնիթորինգի տվյալների՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ 214 դրամից դարձել է 223 դրամ, իսկ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ՝ 217 դրամից դարձել է 226 դրամ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ վերոնշյալ ընկերությունների մոտ ալյուրի վաճառքի գների բարձրացում արձանագրվել էր նաև ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին. գնային բարձրացումը կազմել էր 11-12 դրամ:

Այսինքն՝ սկսած օգոստոսից, 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը աճել է 20-21 դրամով: Գնային բարձրացումների պատճառների և հիմնավորումների վերաբերյալ Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն: Հանձնաժողովում առկա տվյալների համաձայն, երկու ընկերություններն էլ նշված ժամանակահատվածում ըստ հաշիվ-ապրանքագրերի ցորենը սկսել են ձեռքբերել ավելի բարձր արժեքներով, քան նախկինում:

Այս պահին հանձնաժողովը իրականացնում է լայնածավալ ուսումնասիրություն, որի ընթացքում կհամադրվեն ցորենի և ալյուրի ձեռքբերման, իրացման, ինչպես նաև միջազգային գները: Գնագոյացման ողջ շղթան ուսումնասիրելուց հետո, հանձնաժողովը կհրապարակի դրանց արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում