«Ճիշտ և ազնիվ չէ այս ժամանակահատվածում ակնկալել կտրուկ և մեծածավալ փոփոխություններ: Այլ հարց է, թե այս ժամանակաընթացքում արդյո՞ք ստեղծվել են այնպիսի հիմքեր և ուղղություններ, որոնք կբերեն երկրի տնտեսության կտրուկ վերափոխման: Այստեղ կան հարցեր»,- տնտեսության վիճակին նվիրված քննարկմանը նշեց ՀՅԴ անդամ, տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա կարծիքով՝ այս պահին այնքան էլ ճիշտ չէ առաջնորդվել տնտեսական ցուցանիշներով, քանի որ դրանք այժմ ֆորմալ բնույթ են կրում. «Մենք ունենք ավելի խորքային խնդիրներ, որոնք կապված են տնտեսության կառուցվածքային վերանայումների հետ»:
Արծվիկ Մինասյանը կարևորեց երեք հիմնական ուղղություն՝ տեխնոլոգիաներ, մասնագիտացում և ֆինանսական ռեսուրսներ. «Ցավոք, այս երեք ուղղություններում էլ մենք դեռ կաղում ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: