«Մեր ակցիան վերաբերում է մշակույթի նախարարության պահպանմանը և ո՛չ միավորմանը, լուծարմանը, բաժանմանը տարբեր գերատեսչությունների: Այս կառույցը, պաշտպանության նախարարության նման, հույժ կարևոր է»,- մշակույթի նախարարության բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները իրենց խնդրանք-հորդորը ներկայացրին կառավարության ներկայացուցչին:
Նրանց խոսքով՝ այդ նախագիծը չի քննարկվել ոչ մի մասնագիտական մակարդակով, չի կատարվել նաև հանրային իրազեկում, ուստի իրենք խնդրում են վերանայել նախագիծը և մշակույթի նախարարությունը դիտարկել որպես առանձին կառույց. «Մենք հրատապ հանդիպում ենք պահանջում վարչապետի հետ, որովհետև նախագիծը, ընդունվելու դեպքում, հունվարի 1-ից մտնելու է ուժի մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































