Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Փաշինյանի առաջին փորձությունը՝ դեկտեմբերի 27-ին. Ինչպե՞ս կավարտվեն «գազային» բանակցությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին: Իսկ մինչ այդ` երեկ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենամյա ասուլիսի ժամանակ խոսելով ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին, նշել է. «Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն է Անդրկովկասում… Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում և աշխարհում, Եվրասիական միության և ՀԱՊԿ անդամ է, ի՞նչ պետք է վերականգնենք։ Մենք պետք է զարգացնենք այն, ինչն ունենք»։

Փաշինյան-Պուտին հանդիպումն ուշագրավ է մեկ այլ առումով. դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: Այժմ Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով, թեև շարքային սպառողին այն հասնում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով: Ու հիմա ՀՀ և ՌԴ առաջնորդները պետք է կրկին պայմանավորվեն գազի սակագնի շուրջ:

Այս հանդիպումը, փաստորեն, լինելու է վարչապետ Փաշինյանի առաջին փորձությունը՝ արդյոք կհաջողվի՞ պայմանավորվածություն ձեռք բերել գազի սակագինն առնվազն անփոփոխ թողնելու մասին, եթե հաշվի առնենք փաստը, որ այն սահմանվել էր դեռ նախկին իշխանությունների օրոք, ու եկել է ժամանակը վերանայելու պայմանագրերը:

Ավելին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ մեկ անգամ է փորձել սահմանին գազի 150 դոլար սակագինը ներկայացնել որպես իր անձնական ձեռքբերում:

Հիմա Փաշինյանը պետք է փորձի այդ ուղղությամբ քայլ անել: Թեև «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ, ամենայն հավանականությամբ, սակագինը սահմանին կմնա անփոփոխ: Ավելին, տեսակետ կա, որ, ամեն դեպքում, շատ բան կախված է նաև Պուտին-Փաշինյան հարաբերություններից, իսկ նրանց հարաբերությունները բավական ջերմ են»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում