Ֆլեշի Բարսեղ մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը քիչ առաջ ժամանեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայր։ Դատարանում քիչ առաջ մեկնարկել է նրա կողմից ենթադրյալ ինքնիրավչություն կատարելու դեպքով քրեական գործի քննությունը։
Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին. «Ի՞նչ եք կորցրել, ինչի հետեւից եք ընկել»,- ասաց Բեգլարյանը։








































