Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին:
«Ես ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չեմ, ուստի այդ սյուժեն մեկնաբանելու հնարավորություններս սահմանափակ են: Կարծում եմ՝ ՌԴ դիրքորոշման հիմքում հետաքրքրվածությունն է` ամրապնդելու կազմակերպությունը, ՀԱՊԿ անդամ երկրների միջև համաձայնությունը: Կազմակերպության համար այժմ ակտուալ հարցը պետք է որոշվի այնպես, որ կազմակերպության արդյունավետությունը ոչ միայն չթուլանա, այլև ամրանա, այդ թվում, հնարավոր է, կազմակերպության գործունեության ինչ-ինչ իրավական հիմքերի կատարելագործման շնորհիվ, որոնք, գուցե, այսօր առկա որոշ հարցերի պատճառն են»,- ասաց նա: