Thursday, 02 07 2026
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը

23-ամյա երիտասարդին առևանգելու կասկածանքով ձերբակալվել է չորս անձ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդին առևանգելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է չորս անձ:

2018 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1995 թվականին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ծանոթ անձինք, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն՝ նստեցնելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, տեղափոխել են ինչ-որ առանձնատուն, պահել այնտեղ և մոտ 8 անհայտ անձանց հետ ծեծի ենթարկել:

Ըստ երիտասարդի հաղորդման՝ այդ ընթացքում ներկա գտնվողներից մեկն ատրճանակով, իսկ մյուսը դանակով սպանության սպառնալիքներ են տվել, հայհոյել, դանակով վնասել աջ ձեռքի դաստակը:

Դեպքի առթիվ 2018 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը նույն օրն ստացվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և ընդունվել է վարույթ: 23-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ հատախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից 4-ի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ: Վերջիններս ձերբակալվել են՝ 23-ամյա երիտասարդին առևանգելու կասկածանքով:

Տուժող երիտասարդի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մատնանշել է այն տեղը, որտեղից իրեն առևանգել են: Կատարվել է առերես հարցաքննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձանարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում