Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո

Ինչ կատարվեց «Արսենալի» հետ. Մխիթարյանի աշխատանքն արդյունք կտար, եթե…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» անսպասելի պարտություն կրեց հյուրընկալվելիս՝ 2:3 հաշվով զիջելով մրցաշարային աղյուսակի վերջնամասում գտնվող «Սաութհեմփթոնին»:

Մինչ այս «Արսենալը» չէր պարտվել 22 հանդիպումներում, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Մրցակցի հարկի տակ «Արսենալը» խաղաց առաջին համարով, սակայն պարտվեց առաջին հերթին գլխավոր մարզիչ Էմերիի թույլ տված տակտիկական վրիպումների հետևանքով: Մասնավորապես, լոնդոնյան ակումբը խաղը սկսեց 3-4-3 հարձակողական մարտավարությամբ: Ու թեև «Սաութհեմփթոնը» առաջինը հաջողության հասավ, այնուամենայնիվ «Արսենալի» եզրերը, կարելի է ասել, ակտիվ էին, և հենց ձախ եզրով ձեռնարկված գրոհից հետո Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը:

Վերջին հանդիպումներում Էմերիի փոփոխությունները բավական դիպուկ էին, որոնք էապես նպաստել էին դրական արդյունքներին: Այս անգամ, սակայն, Էմերիի փոփոխությունները ոչ միայն անտրամաբանական էին, այլև ավերիչ «Արսենալի» խաղային մոդելի համար: Մասնավորապես, Էմերին աջ եզրային Վիգներ Բելերինի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց կենտրոնական հարձակվող Լակազետին: Դրան հաջորդեց աջ կիսապաշտպան Իվոբիի փոխարեն Օզիլին ասպարեզ դուրս բերելը: «Արսենալի» խաղային առանցքը վերջնականապես փլուզվեց, երբ Էմերին պաշտպանության աջ գոտում խաղացող Լիխշտայների փոխարեն դաշտ մտցրեց Մայթլենդ-Նայլսին: Անհասկանալի էր նաև հենակետային կիսապաշտպան Ջակային պաշտպանությունում օգտագործելը:

Հասկանալի է, որ Էմերին երկրորդ կեսի միջնամասում ռիսկի դիմելով փորձում էր հաղթանակի հասնել: Բայցևայնպես ռիսկի գնալու հետ մեկտեղ չէր կարելի պաշտպանական օղակն ըստ էության զրոյացնել: Դաշտի տերերը առանց դժվարության օգտագործեցին «Արսենալի» պաշտպանությունում առաջացած ահռելի բաց տարածությունները: Ինչ խոսք, բաց թողնված երրորդ գոլում կարելի է մեղադրել դարպասապահ Լենոյին, բայց ընդունենք, որ «Սաութհեմփթոնի» հաղթանակը տրամաբանական էր և օրինաչափ:

Չնայած պարտությանը՝ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով ամենաբարձր՝ 8.4 գնահատականի: Մեր ֆուտբոլիստն առաջին անգամ դուբլ ձևակերպեց Պրեմիեր լիգայում: Վերջին անգամ ակումբային մակարդակում Մխիթարյանը դուբլի հեղինակ էր դարձել 2015 թվականին, երբ ելույթ էր ունենում Դորտմունդի «Բորուսիայում»: Իր վրա վերցնելով խաղը «Արսենալի» համար ծանր իրավիճակում՝ Մխիթարյանը երկու անգամ շտկեց իրավիճակը, բայց…

Մխիթարյանը փորձում էր պահպանել «Արսենալի» խաղային տեմպը՝ կատարելով մեծ ծավալի աշխատանք: Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները, չկարողանալով գտնել իրենց դիրքը խաղադաշտում, նպաստեցին, որ «Արսենալի» գրոհները հախուռն բնույթ կրեին: Այս իրավիճակում Մխիթարյանի համար դժվար էր եղանակ ստեղծել, քանզի «Սաութհեմփթոնի» կիսադաշտում առաջացել էր կուտակում:

Մխիթարյանի աշխատանքը, կարծում ենք, կտար իր արդյունքը, եթե 3-4-3 սխեման պահպանվեր, և շեշտը դրվեր գրոհները եզրերով զարգացնելու վրա: Նախորդ հանդիպումներում «Արսենալի» դրական արդյունքները կարելի է կապել ուժեղ հարձակողական եզրերի հետ:

«Պարտությունից ոչ ոք ապահովագրված չէ: Մենք կարող էինք ձախողվել ցանկացած մրցավեճում, և դա տեղի ունեցավ այսօր: Շնորհավորում եմ մրցակցին: «Սաութհեմփթոնն» արժանի էր այս հաղթանակին, քանզի գործում էր գերմոտիվացված, շարունակ գրոհում էր՝ ստիպելով մեր ֆուտբոլիստներին սխալներ թույլ տալ: Սա ֆուտբոլ է, և նման հանդիպումներում միշտ չէ, որ հաջողության ենք հասնում: Պետք է խոստովանեմ, որ նման պարտությունները կարող են դուրս մղել լավագույն քառյակի համար պայքարից: Պետք է վերլուծենք և փորձենք շտկել սխալները: Պետք է աշխատենք ավելի լավը և զորեղ դառնալու համար: Մենք բազմաթիվ գոլային հնարավորությունները չօգտագործեցինք, իսկ մրցակիցը 3 անգամ գրավեց մեր դարպասը: Նման խաղում 3 գնդակ ընդունելն իսկապես մտահոգիչ է, և հենց այս ուղղությամբ պետք է լրջորեն աշխատենք: Պետք է շարունակենք մեր ճանապարհը և կատարենք մեր պարտականությունները 90 րոպե»,- խաղից հետո ասել է Էմերին:

Այս պարտության պատճառով «Արսենալը» նահանջել է 5-րդ հորիզոնական և երեք միավորով զիջում է 4-րդ տեղում գտնվող «Չելսիին»: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Լիվերպուլը», որը երեկ սկզբունքային մրցավեճում 3:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Յուրգեն Կլոպի թիմն ունի 45 միավոր և մեկ միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»: Լավագույն եռյակը եզրափակող «Տոտենհեմն» ունի 39 միավոր:

Երկու օր անց «Արսենալը» Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում «Էմիրեյթս» մարզադաշտում մրցելու է հենց «Տոտենհեմի» հետ: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» դրամատիկ խաղում 4:2 հաշվով առավելության էր հասել «Տոտենհեմի» նկատմամբ, և շատերն այս մրցավեճը որակում են ռևանշի խաղ: Դեկտեմբերի 22-ին էլ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» սեփական հարկի տակ կմրցի «Բարնլիի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում