Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մարմնավորել է «Այս հրաշալի Թրամփը» պարոդիայում: Այս մասին հաղորդում է Deadline-ը:
Ըստ սցենարի, Քլարենս անունով մի մարդ իջնում է երկնքից Թրամփի մոտ: Նա ցույց է տալիս, թե ինչպիսին կլինի Միացյալ Նահանգները, եթե նա չդառնա նախագահ: Թրամփը շարունակում է բողոքել Հիլարի Քլինթոնի նամակներից, որոնք ղեկավարում էին երկիրը: Թրամփի կնոջ՝ Մելանիի կյանքը ավելի լավն էր դարձել, և նրա նույնիսկ անհետացել է նրա ակցենտը: Թրամփի որդին՝ Էրիկը, խելացի էր դարցել, քանի որ սկսել էր այցելել կրթություն մեծահասակների համար դասընթացներին:

Տեսանյութում առանձնանում է նաև «Ռուսաստանի գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որին մարմնավորել է Ռոբերտ դե Նիրոն: Նա Թրամփին իր թոռի նկարն է ցույց տալիս՝ հետևյալ խոսքերով. «Ես նրա հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում այն պահից, երբ ստիպված չեմ հետաքննել ինչ-որ ապուշի»: Բացի այդ, հոլովակում նկարահանվել են դերասաններ Բեն Սթիլլերը՝ նախկին դատախազ Մայքլ Քոենի, և Մեթ Դեյմոնը՝ Բրեթ Քավանոյի դերում:










































