Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հետհեղափոխական Հայաստանում առաջնահերթ է համարում բարեփոխումները. «Բարեփոխումներ բոլոր ոլորտներում՝ սկսած կառավարման համակարգից: Ես չգիտեմ որևէ ոլորտ, որտեղ կարելի է ասել՝ այս ոլորտում վիճակը բարվոք է, և այնտեղ բարեփոխելու բան չկա»:
Մեր զրուցակցի խոսքով՝ հանրությունն ունի մեծ սպասումներ, որ ընտրություններից անմիջապես հետո կմեկնարկեն այդ բարեփոխումները:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» մեծ աջակցություն ստացավ՝ ֆայլա բազարի բանվորներից ընդհուպ մինչև, ենթադրենք, օլիգարխ Ալեքսանյան Սամվել: Եվ բնականաբար, հասարակության բոլոր սեգմենտներն ունեն իրենց սպասումները, իրենց առաջնայնությունները»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը:
Նրա կարծիքով՝ տեսականորեն առկա է այն վտանգը, որ հանրության սպասումները կարող են ավելի բարձր լինել, քան «Իմ քայլի» կողմից առաջարկված փոփոխությունները:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































