2019 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են՝ Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մալթայի հավաքականները:
Առաջանությունը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում:
Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականի մրցակիցները B ենթախմբում կլինեն՝ Վրաստանի և Ջիբրալթարի հավաքականները:
Այս առաջնությունը տեղի կունենա հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը նույնպես Անդորրայում:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2019 թվականի B դիվիզիոնի առաջնությունում: Մեր ընտրանին հայտնվեց C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Կոսովոյի, Հոլանդիայի , Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ:
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաքում, հուլիսի 12-21-ը: